Բռատ, եթե առաջարկ չունեք, ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ թքած ունի ձեր վրա, ինչի՞ եք լռվել ԱԺ-ում ռեժիմով տփոց ուտում, դրա կայֆը կասե՞ս. Նարեկ Մալյանը` Իշխան Սաղաթելյանին
«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը կիսվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գրառմամբ և գրել.
«Իշխան ջան
1. Քո ասած հալածանքների, ձերբակալությունների, հարձակումների, դաշնակցության թիրախավորման երկու շաբաթվա ընթացքում ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Էգեյան ծովի ափին չոփ չոփ էր անում, դրանով ցուցադրելով իր վերաբերմունքը ձեր նկատմամբ: Եթե ձեր առաջնորդը անլուրջ է վերաբերվում ձեզ, մյուսներից ինչու եք ուրիշ բան պահանջում:
2. Դաշտում կա ընդամենը մեկ առաջարկ, որից խուսափում եք (դառնալով ծիծաղի առարկա): Ներկայացրեք ձեր կոնկրետ առաջարկը, միանանք ձեզ: Հոգնել ենք անբովանդակ, անլուրջ կոչերից, ծրագիր ենք ուզում:
3. Սենց շարունակեք էնքան եք հեղինակազրկվելու, որ, եթե հասնի 2026-ին 5 տոկոսը չհաղթահարեք: Դա ձեր որոշումն է:
4. Բռատ եթե, առաջարկ չունեք, ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ թքած ունի ձեր վրա, ինչի՞ եք լռվել ԱԺ-ում ռեժիմով տփոց ուտում: Դրա կայֆը կասե՞ս:
Տղե՛րք, հերի՛ք է, ամո'թ է։
Դադարեցրե՛ք այս ամենը։
Հակառակ պարագայում բոլորի համար հստակ արձանագրվում է. դուք ընդամենը նեղ իրավիճակում թիկունքից հարվածողներ եք։
Դա մեզ շատ չի վնասի, ձեզ էլ օգուտ չի բերի։ Սակայն շատ կօգնի վարչախմբին։
Մնացածը կասեմ, էսօր լայվով»: