Ռուսաստանը ռեկորդային՝ 728 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա
Անցած գիշեր Ուկրաինայի տարածքում արձակվել է ռեկորդային թվով՝ 728 գրոհային անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Սա լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ հարձակումն է։
Ըստ ուկրաինական կողմի՝ խոցվել է 711 անօդաչու թռչող սարք, իսկ ևս 17-ը հասել են իրենց նշանակետին։
Անօդաչու թռչող սարքերից բացի, Ուկրաինայի վրա արձակվել է 14 հրթիռ։ Դրանցից 7-ը թևավոր հրթիռներ էին, որոնք, ըստ Ուկրաինայի զինված ուժերի, որսացվել են։
Սակայն «Կինժալ» տիպի 6 հիպերձայնային հրթիռներ չեն խոցվել և, ենթադրաբար, հասել են իրենց նշանակետին։