Օկուպացված Արցախի Ակնա-Վարանդա ավտոճանապարհին վթարի են ենթարկվել և վիրավորվել Արցախ տեղափոխված անտուն ադրբեջանցիները
Օկուպացված Արցախի Ակնա-Վարանդա մայրուղու 22-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Արդյունքում շրջվել է Ford մակնիշի ուղևորատար միկրոավտոբուս, որի սրահում գտնվել են օկուպացված Արցախում բնակվող անտուն ադրբեջանցիներ:
Բոլոր ուղևորները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Վթարի փաստով հետաքննություն է ընթանում։