Գերմանիայում ձերբակալել են Բրյուսելի ահաբեկչությունների գործով երկու կասկածյալների
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի, որոնց կասկածում է Բրյուսելի ահաբեկչությունների մասնակից լինելու համար: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
Մասնավորապես, կասկածյալներից մեկը ձերբակալվել է Մայնի Ֆրանկֆուրտի մոտ, նրա հեռախոսը պարունակել է հաղորդագրություն, որն ուղարկվել է Բրյուսելում մետրոյի ահաբեկչությունից 3 րոպե առաջ: Հաղորդագրությունը պարունակել է ահաբեկիչներից մեկի անունը Հալիդ ալ Բաքրաուի, և ֆրանսերեն «վերջ» բառը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան բրյուսելյան օդանավակայանում 2 պայթյուն է որոտացել, որին հետևել է Մալբեկ մետրոյում պայթուցիկ սարքի պայթյունը: Ահաբեկչության հետևանքով 31 մարդ է զոհվել, 300 մարդ վնասվածքներ են ստացել: