ԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվություն
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Ռատկլիֆը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին ներկայացնել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին ենթադրյալ տեղեկատվությունը։
Ռատկլիֆը մասնակցել է Սպիտակ տանը նախագահական կաբինետի նիստին։ Թրամփը նրան հրավիրել է պատասխանել լրագրողի հարցին, թե ինչ տեղեկատվություն ունի ԱՄՆ հետախուզությունը Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին։
«Իհարկե, եթե քիմիական զենքի կիրառումը փաստաթղթավորված է, ապա դա անօրինական է և խախտում է զինված հակամարտության բոլոր միջազգային կանոնները և համաձայնագրերը», - ասել է Ռատկլիֆը։
«Եվ, ակնհայտ է, որ ես չեմ կարող այստեղ ներկայացնել այն հետախուզական տվյալները, որոնք կարող եմ ձեզ անձամբ ներկայացնել», - հավելել է ԿՀՎ տնօրենը՝ դիմելով Թրամփին։
«Բայց դուք, անշուշտ, չեք հանդուրժի կամ թույլ չեք տա որևէ մեկին խախտել միջազգային իրավունքը»։ «Դա ճիշտ է», - դրան պատասխանել է Թրամփը։