Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը Տրիպոլիում սպանել են Համասի շարժման հարձակումների գլխավոր կազմակերպիչ Մահարան Մուստաֆա Բաջուրին։
Այս մասին հայտնել է իսրայելական Ynet կայքը:
Իսրայելական կողմի տվյալներով՝ «Հեզբոլլահը» պատրաստվում է հետագա սրացման՝ որի կապակցությամբ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի վերացնել կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներին։
Հստակեցվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Տրիպոլիի տարածքում մեքենա են հարվածել՝ Բաջուրին վերացնելու նպատակով, ով համարվում է Լիբանանում Համասի ռազմական թևի ղեկավարը: