Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի. կա 160 անհետ կորած
Տեխաս նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 109 մարդ, մոտ 160 մարդ անհետ կորած է։
Այս մասին հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը։
«Ընդհանուր առմամբ մահացել է 109 մարդ», - ասել է նա ամերիկյան հեռուստաալիքներով հեռարձակված մամուլի ասուլիսում։
Նահանգապետը հավելել է, որ անհետ կորած է համարվում առնվազն 161 մարդ։ Նրանց թվում են ամառային ճամբարի հինգ երեխա և մեկ աշխատակից։
«Այս ցուցակը, հավանաբար, կարող է աճել», - զգուշացրել է Աբբոտը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ջրհեղեղից տուժած նահանգ այցելելու իր ծրագրերի մասին հուլիսի 11-ին։