Իսրայելը և Համասը մոտ են Գազայում հրադադարի համաձայնագրին
Իսրայելը և պաղեստինյան «Համաս» շարժումը մոտ են հրադադարի Գազայի հատվածում, որի միակ չլուծված հարցը Իսրայելի պաշտպանության ուժերի կարգավիճակն ու ներկայությունն է Գազայում:
Այս մասին հաղորդել է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ դրա, կողմերը կարողացել են լուծել էական տարաձայնություններ այլ հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու գործընթացը և Համասի պահանջը՝ ամերիկյան երաշխիքներ ստանալու, որ Իսրայելը չի վերսկսի ռազմական գործողությունները 60-օրյա հրադադարից հետո։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երրորդ կողմի կազմակերպությունը, որի նկատմամբ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Համասը չեն ունենա վերահսկողություն, կօգտագործվի մարդասիրական օգնություն հասցնելու այն տարածքներում, որտեղից դուրս կգա իսրայելական բանակը։
Ենթադրվում է, որ մարդասիրական օգնության փոխանցման գործառույթները կստանձնեն ՄԱԿ-ը կամ այլ ճանաչված մարդասիրական կազմակերպություններ։