Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանՀայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերըՆոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվիՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերըՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները
Քաղաքականություն

Եթե Փաշինյանը, Աստված չանի, Սյունիքն էլ հանձնի, Արարատի մարզն էլ` մարսելու է, որովհետև այլընտրանքն իր հենարան խորհրդարանական ընդդիմությունն է. Սուրեն Պետրոսյան

Ընդդիմության մեջ քաղաքական ու որակական առումով ոչ մի տարբերություն չկա։ Մեկը ծնել է մյուսին, մյուսը` պահում է մեկին։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե` համամի՞տ է այն տեսակետին, որ իշխանությունն օրակարգ է թելադրում, իսկ ընդդիմությունն իր արձագանքով լցնում է այդ օրակարգը։

Սուրեն Պետրոսյանը, ոչ մի առումով, իշխանության և ընդդիմության մեջ ոչ մի տարբերություն չի տեսնում։

«Այս ամբողջ ընթացքում իշխանությունը միշտ օրակարգ է թելադրում։ Իսկ ընդդիմությունը ֆոնն ապահովող է` ընդամենը արձագանքողը»,- ասաց Պետրոսյանը։

Նա իշխանության գործունեության վերջին 5 տարվա աշխատանքը 99%-ով հակապետական է գնահատում։ Ավելին` նա իշխանությանը համարում է երկրի անվտանգության համար բացառիկ սպառնալիք։

«Մինչ օրս, ինչ հակապետական գործունեություն իշխանությունն արել է, կարողացել է անել ու մարսել, քանի որ այլընտրանք եղել է խորհրդարանական ընդդիմությունը։ Հետևաբար, ՀՀ-ում փոխհամաձայնեցված խմբիշխանություն է»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` արտաքին քաղաքականության մեջ իշխանության հենարանը թուրքական աշխարհն է, իսկ ներսում` ընդդիմությունը։

«Դրա համար ասել եմ ու ասում եմ` մինչև չլինի ընդդիմափոխություն` չի լինի իշխանություն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա իշխանափոխության համար կարևորում է ոչ թե գործիքակազմը, այլ դերակատարը։ Ըստ Սուրեն Պետրոսյանի` եթե ցանկացած հակաիշխանական գործընթացում ներգրավվում է խորհրդարանական ընդդիմությունը, ուրեմն միանգամից կարելի է հասկանալ` դա իշխանական օրակարգ է։

Թե ինչ միջոցով և ինչպես կարելի է հասնել իշխանության` Սուրեն Պետրոսյանը 2024 թվականին սկիզբ առած շարժման իր օրինակն ունի։ Նա հիշեցնում է այդ թվականի մայիսի 9-ը, որը այլ ուղղություն ստացավ, բայց նա չի կարծում, թե նույն ձևով կարելի է կրկնել այն։

«Փոփոխության հասնելու համար կա երկու պլատֆորմ` ժողովրդական և ընդդիմադիր։ Եթե ընտրում եք խորհրդարանական ընտրությունը` հույս չունենաք, որ փոփոխություն կլինի, իսկ ժողովրդի միջոցով կարելի է հասնել դրան»,- ասաց Պետրոսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ժողովրդին` որպես պլատֆորմ, եթե նույն այդ ժողովրդին, իր իսկ նշած ընդդիմությունը մաշեց փողոցներում ու մի քանի անգամ հուսախաբ արեց` կուլմինացիոն պահին տուն ուղարկելով, Պետրոսյանն արձագանքեց, որ դրա համար ժամանակ է պետք։

Հարցին, թե` առաջարկում է սպասել մինչև 2026֊ի ընտրությունների՞ն, մեր զրուցակիցը նշեց։

«Ամեն ինչ տանում է դրան, բայց կարելի է ստանալ ժողովրդի աջակցությունը։ Իսկ այն, որ ժողովուրդը հուսահատվել է` կեղծ օրակարգ է։ Տեսեք` մարդիկ այս 5 տարվա մեջ քանի անգամ են դուրս եկել։ Հուսահատվել են, տուն են ուղարկել, բայց դուրս են եկել։ Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը և իշխանությունը կոնսենսուս ունեն` թույլ չտալ ձևավորել 3֊րդ ուժ, եթե մենք սա հաղթահարեցինք` արդյունք կունենանք։ Իսկ այս պարագայում եթե Նիկոլ Փաշինյանը, Աստված չանի, Սյունիքն էլ հանձնի, Արարատի մարզն էլ հանձնի` մարսելու է, որովհետև այլընտրանքը առաջին  նախագահն է, երկրորդ նախագահն է և երրորդ նախագահն է և «Դաշնակցությունը»։ Մենք այս շղթան պետք է կոտրենք»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

Արմինե Մկրտումյան