Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանՀայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերըՆոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվիՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերըՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները
Քաղաքականություն

Մերժել շահավետ առաջարկը՝ առավելագույնը ստանալու նպատակով. Ալիևի խաղը տարածաշրջանային սեղանի շուրջ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը գրում է․

«Վերջին շրջանում շատ է քննարկվում այսպես կոչված ամերիկյան առաջարկով Սյունիքով անցնելիք ճանապարհի տարբերակը։ «Կարնեգի» հիմնադրամը հոդված էր հրապարակել այդ մասին՝ նշելով, որ դա քննարկվել է Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ։

Շատ ակտիվ հետևում եմ թե՛ ադրբեջանական փորձագիտական դաշտի, թե՛ լրատվական տիրույթի միջոցով փոխանցվող տրամադրություններին։ Վերլուծելով առկա միտումները՝ կարծում եմ, որ այդ առաջարկը Ադրբեջանը մերժելու է։ Ավելին, ոչ միայն մերժելու է, այլև այդ մերժումը շատ գեղեցիկ փաթեթավորմամբ «վաճառելու» է Ռուսաստանի, ինչու չէ նաև Իրանի վրա։ Սրանով Ադրբեջանը որոշակիորեն մեղմելու է վերջին շրջանում առկա լարվածության ֆոնը, նաև կարողանալու է դիվիդենտներ շահել՝ ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը կրկին մնալու է միայնակ այս բարդ խաղի մեջ։

Ընդ որում, Ալիևը, որքան էլ առաջին հայացքից իրեն տարօրինակ կամ իրականությունից կտրված ղեկավարի պես պահի, նա հոյակապ հասկացել է, որ հենց իր պետության շահերից է բխում չհայտնվել ամբողջական կախվածության մեջ մեկ երկրից, անգամ, երբ այդ երկիրը Թուրքիան է, ուստի նրան թեկուզ և թուլացած, բայց ռուսական որոշակի ներկայություն պետք է։

Հիմա բերեմ մեկ այլ դրվագ՝ որպես օրինակ ոչ վաղ անցյալից, որ տեսնեք, թե Ալիևը ինչպես է վարվում ԱՄՆ-ից եկող առաջարկների հետ, ավելի ստույգ՝ ինչպես է իր մերժումն օգտագործում այլ կողմերի հետ բանակցություններում։

2023 թվականին Արցախում հայերի դեմ տեղի ունեցած էթնիկ զտումից ու բռնի տեղահանումից հետո` նույն տարվա նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Եվրոպական և Եվրասիական հարցերի գծով Ջեյմս Օ’Բրայենը հայտարարեց, որ «չի կարող լինել սովորական գործնական հարաբերություններ Ադրբեջանի հետ, քանի դեռ առաջընթաց չկա Հայաստանի հետ խաղաղության հարցում» (բառացի նա ասել էր՝ “no business as usual with Azerbaijan”):

Այս հայտարարությունից ամիսներ անց՝ 2024 թվականի հունիսին, նույն Ջեյմս Օ’Բրայենը մեկնում է Բաքու և հանդիպում Ալիևի հետ։ Այնտեղ, ամերիկացի պաշտոնյան անդրադառնում է Միջին միջանցքի նախաձեռնությանը՝ ընդգծելով դրա կարևոր դերը տարածաշրջանում։ Նա շեշտում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը՝ որպես այլընտրանքային ուղիներ տրամադրող մի երկիր Կենտրոնական Ասիայի արտահանման համար՝ առաջարկելով շրջանցել Ռուսաստանն ու Չինաստանը։ «Գոյություն ունեն կարևոր հնարավորություններ Ադրբեջանի համար՝ Կասպից ծովով առևտուրը գլոբալ շուկաներ ուղղորդելու համար, լինի դա Վրաստանի միջոցով, թե հնարավոր է՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքով դեպի Սև ծով»,-ասել էր Օ’Բրայենը հանդիպման ժամանակ։
Այս հանդիպումից հինգ օր անց Ալիևը Աստանայի գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ ստորագրեց համապարփակ «ռազմավարական գործընկերության» հռչակագիր ու հայտարարեց ԲՐԻԿՍ-ին միանալու որոշման մասին։ Հետո ավելի հեռուն գնաց ու հեգնեց ամերիկացիներին իրենց իսկ “no business as usual with Azerbaijan” սկզբունքից արագորեն հրաժարվելու ու Ադրբեջանին ուղղված առաջարկներով հանդես գալու համար։

Հիմա, խաղարկվում է նմանատիպ սցենար, որի միջոցով, Ալիևը իր մերժումը վաճառելու է տվյալ դեպքում մի քանի կողմի վրա, փոխարենը նա շահում է նոր խաղաքարտեր ու դրանով բարձրացնում է իր ստորագրության գինը «խաղաղության պայմանագիր» կոչված թղթի համար՝ տարբեր խաղացողների, առաջին հերթին՝ հենց ամերիկյան կողմի մոտ։

Այս խաղը Ալիևին ստացվում է գլուխ բերել նաև Փաշինյանի՝ իրեն տված խաղաքարտերի շնորհիվ։ Փաշինյանն իրեն ամբողջությամբ կախվածության մեջ է դրել Թուրքիայի ու Ադրբեջանի կամքից ու անում է ճակատագրական սխալներ՝ շարունակ հրաժարվելով մեր պետության համար կարևոր լծակներից՝ այսինքն մեր ամրագրված իրավունքներից։ Սյունիքի հետ կապված ճանապարհի թեմայով Փաշինյանը շարունակ նոր առաջարկներ է անում։
Դրա համար Ալիևը հասկացել է՝ գործընթացի ձգձգման շնորհիվ «կենացները քաղցրանում են», այսինքն՝ առաջարկները դառնում են ավելի լավը, ուստի պետք է գործընթացը պահել, այլ ոչ թե արդյունք գրանցել այս պահին։ Սա հաջողվում է նաև տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային տարբեր խաղացողների՝ Ալիևին սիրաշահելու վտանգավոր քաղաքականության շնորհիվ։
Ալիևի անսպառ քաղաքական ախորժակը մնում է չգնահատված թե՛ Երևանում, թե՛ այլ մայրաքաղաքներում։ Ըստ իս՝ Ալիևը մերժելու է ամերիկյան՝ իր համար շահավետ առաջարկը, քանի որ վստահ է՝ ստանալու է ավելին։ Վերջին 5 տարիներին նա համոզվել է դրանում։»։