Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նոր ֆիլմը Նյու-Յորքում մրցանակների է արժանացել
Նյու-Յորքում կայացած հասարակական նշանակության ֆիլմերի մրցանակաբաշխության ժամանակ Հայոց Ցեղասպանության մասին պատմող եգիպտացիների նկարահանած ֆիլմը երկու մրցանակ է շահել։ Տեղեկացնում է Demokrathaber.net կայքը։
Եգիպտոսի քաղաքացիներ Միրիամ Զեքի և Մուհամադ Հանաֆիի նկարահանած «Ով սպանեց հայերին» վերնագրով ֆիլմը երկու մրցանակի է արժանացել։ Ֆիլմում դեպքերը սկսում են զարգանալ համիդեան ջարդերից՝ 1894-1896 թվականներից և ներկայացվում 1909 թվականի Ադանայի կոտորածը ու 1915 թվականի ցեղասպանությունը։
70 րոպե տևողության ֆիլմը արաբների կողմից Հայոց Ցեղասպանության մասին նկարահանած առաջին ֆիլմն է։ Ֆիլմում հայերի նկատմամբ ջարդերի և գաղթի մասին։ Նկարագրվում է, թե ինչ պայմաններում են հայերը լքել իրենց բնակավայրերը և անցել Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Արևելյան Հայաստան՝ հասնելով ամենահեռավոր երկրները։