Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանՀայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերըՆոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվիՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերըՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները
Քաղաքականություն

Փաշինյանի հետ տեղի է ունեցել մի բան որին նա սովոր չէ` նա մնացել է քաղաքականապես անտեր. քաղաքագետ

Որքան էլ  դժվար լինի մի լարվեք, մի ջղաձգվեք, ավելորդ ներվ և էմոցիա մի քայքայեք: Դա ուղիղ ճանապարհ է դեպի սրանց թակարդ՝ անունն էլ հուսահատություն, որտեղ  կսպառվի ձեր քաղաքական և հանրային պրոտեստանտ էներգիան: Այդ պրոտեստանտ և չհարմարվող էներգիան է նրանց ահն ու սարսափը, որը նրանք ջանում են պարպել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը: 

Մեծ բան տեղի չի ունեցել  մեզ հետ քան Արցախի հանձնումը: Այ, իսկ Փաշինյանի հետ տեղի է ունեցել մի բան որին նա սովոր չէ: Նա մնացել է քաղաքականապես անտեր: Նա մնացել է առանց արտաքին երաշխիքների, առանց քաղաքական կուրսի հավանության և հաստատման, առանց փաթեթի: Նա մնացել է լքված, թե հյուսիսի և թե արևմուտքի կողմից: Նա զգում է, որ այլևս բացի թուրքադրբեջանական «քաղաքական գերությունից» այլ պատվիրատու այլևս չունի: Եվրոպական բևեռին նա հետաքրքիր է բացառապես հակառուսական կսմտոցներ հասցնելու մակարդակով և Մակրոնի կիսաբերան հավանությանը արժանանալով: Նա արտաքին քաղաքական բացարձակ հենք, հենարան ու ռեսուրս չունի: Սա է պատճառը, որ հուսահատ ընկել և քերում է այդ ռեսուսը երկրի ներսում, որ կանգնելու տեղ ունենա, թշնամի ստեղծի և ցույց տա պայքար այդ համատեղ թշնամու դեմ: 

Սա է պատճառը , որ Վեհարանը ասպատակելու և Կաթողիկոս գահընկեց անելու համար խմբեր ստեղծողը, որի մասին նա բաց հայտարարել է, ուսադիրավորների միջոցով ուրիշներին է մեղադրում խմբեր ստեղծելու մեջ: Մեկ ամիս է ասպատակում ու տեռոր է անում, բայց տեռորի մեջ մեղադրում ուրիշներին:

Դա է պատճառը, որ թուրքադրբեջանական պատվիրատուների պահանջով սննկացնում և փակում է Արցախ գաղափարը, փոխում սահմանադրությունը, պատառոտում ու կարում երկրի քարտեզը, ձևավորում այլանդակ մի գաղափար՝ անունն էլ «իրական հայաստան»:

Դա է պատճառը, որ շուտով անցնելու է ավանդական և դերակատարություն ունեցող կուսակցությունների փակմանն ու քաղաքական գործունեության արգելմանը: 

Դա է պատճառը, որ խլում է ռեսուրսային սեփականությունները ռեսուրսներ ունեցողներից և ՀԵՑ-ը դեռ առաջին ծիծեռնակն է: 

Դա է պատճառը, որ մեկ հայտարարությունից վախեցած արագ մեկուսացնում է Սամվել Կարապետյանին, որ նույնիսկ ադրբեջանցի իշխանություններին և ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխների հավանությանը արժանանա: 
Սրանք են քաղաքականապես անտեր և վախեցած լինելու ֆոբիաները: Պատահական չէ, որ ձեր ամեն առավոտը սկսվում է ուժայինների այս կամ այն ասպատակության մասին լուրերով, որն ուղորդվում է Մայր Աթոռի ահաբեկման գրառումով: Ուսադիրային ահաբեկումը նրա արսենալում մնացած միակ գործիքն է, որովհետև մյուս գործիքներից և երաշխիքներից նա այլևս զրկված է: 

Նա կարող է ամեն ինչ և նրա թվացյալ ուժը կարող է խաբկանք առաջացնել, որ «դե ինչ ուզում անում ա»: Դա ամենամեծ խաբկանքն է, որովհետև կիսահղի լինել հնարավոր չէ: Կամ պետք է ստեղծես բացարձակ փակ ու տոտալ վերահսկվող համակարգ, որտեղ նույնիսկ ձևական ժողովրդավարական և ֆորմալ էլեմենտները չեն գործելու, որովհետև վտանգավոր են կամ պետք է համակերպվես, որ քո հանցագործությունների, արժեքային և բարոյական խզումների, մեղքերի ու դեֆեկտների ամենօրյա ցուցադրությունից հյուծվելու ես և փլվես: 

Կրկին, նա կարող է անել ամեն ինչ, բայց չի կարող մեկ բան: Նա երբեք չի կարող պատասխանել Արմինե Օհանյանի երեկվա գրառմանը, որովհետև այն ինչ անում է հիմա այս ժողովրդի հետ քաղաքականապես՝ ով նրան տվել էր ամենամեծ ռեսուրսն ու հավատը, նա նույնությամբ անում է իրեն ժամանակին աջակցած ու բարոյապես թիկունք դարձած իր ընկերոջ հետ: Բնույթ ու տեսակ է, որը խեղդվելու է իր բնույթի ու տեսակի մեղավորության բեռից ճիշտ այնպես, ինչպես Խաթաբալադա-ի անտուն ու անտեր գրողից սատանայի վերածված Համազասպը: 
P.S. Խնայեք ձեր նյարդերն ու ուժերը էս ավերակները վերականգնելու և վերակառուցելու համար: