Իսրայելն uպանել է «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերի ղեկավարին
Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի ղեկավարին: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Երեկ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հարվածներ են հասցրել և սպանել Ալի Աբդ ալ-Հասան Հայդարին, որը «Հեզբոլլահ» շարժման Ռադվան ջոկատի հրամանատարն էր հարավային Լիբանանի Դեյր Քիֆահ շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ իսրայելական զինվորականները Բեյթ Լիֆ տարածքում վերացրել են «Հեզբոլլահ»-ի ևս մեկ զինյալի։