Կրեմլը մեկնաբանել է աշխատանքից ազատված ռուս նախարարի ինքնասպանության լուրը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ցնցված է նախկին տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի ինքնասպանության լուրից։
«Սա չի կարող չցնցել սովորական մարդկանց։ Բնականաբար, այն ցնցեց նաև մեզ։ Հետաքննություն է ընթանում, և այս հետաքննությունը կոչված է պատասխանելու բոլոր հարցերին»,- նշել է Պեսկովը։
Ըստ նրա՝ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է միջադեպի մասին։