Չինաստանը լազերային զենքով հարձակվել է գերմանական ինքնաթիռի վրա
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չինական զինվորականները լազերային զենք են օգտագործել Կարմիր ծովում ԵՄ «Ասպիդես» գործողությանը մասնակցող գերմանական ինքնաթիռի դեմ:
Միջադեպը տեղի է ունեցել Եմենի ափերի մոտ։
«Գերմանական անձնակազմի անվտանգությանը սպառնացող վտանգը և գործողության խափանումը բացարձակապես անընդունելի են», - ընդգծել է արտաքին գործերի նախարարությունը: Այս կապակցությամբ Չինաստանի դեսպանը կանչվել է գերատեսչություն։
Spiegel-ի տվյալներով՝ Ջիբութիում տեղակայված Բունդեսվերի հետախուզական ինքնաթիռը հարձակման է ենթարկվել չինական ռազմանավին մոտենալիս: Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: