ՔՊ-ական պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արեն Մկրտչյանը «հարձակվել» են Գեղամ Մանուկյանի վրա
ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցը։
Պատգամավորի ելույթից հետո ԱԺ-ում կրքերը թեժացան, դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները։
«Տանում եք կալանքի, էլ ի՞նչ եք ուզում»,-ասաց Սարգսյանը։
Վիճաբանություն, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիրների և ՔՊ-ականների միջև։ ԱԺ դահլիճ են ներխուժել անհայտ անձինք, ովքեր ներկայանում են իբրև ՔՊ-ականների օգնականներ։
Այդ ընթացքում ՔՊ-ական պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արեն մկրտչյանը հարվածներ էին հասցնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։