Գիրք է ձեռքիս, այնտեղ կկարդամ․ Նարեկ Կարապետյանը սպասում էր, որ կգան իր հետևից (տեսանյութ)
Քննիչները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի տանը։
«Մենք սպասում էինք, մի քիչ ուշացան էլ երևի։ Նրանց բոլոր քայլերը պարզ են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։
Թե ինչ գործի շրջանակում են խուզարկություններ իրականացնում, Նարեկ Կարապետյանն ասաց՝ այդպես էլ չեն հասկացել, հավաքի հետ է կապված։
«Տնից գտել են երկու հատ գլխարկ, երեխաների նկարների կրիչ, չորս հայ այֆոնի գումար։ Ագրեսիան ուժեղացել է հավաքից հետո»,-ասաց Կարապետյանը։