ՀԷՑ-ում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում. Տնօրենի ժ/պ
ՀԷՑ-ում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը։
«Խոստացել են շատ արագ վերջացնել, որպեսզի մեր աշխատանքը չպարալիզացվի։ Տեղյակ չեն պահել, թե ինչ քրգործի շրջանակներում են իրականացվում գործողությունները»,-ասաց Դավիթ Ղազինյանը։