Արմավիրի մարզպետը անտեսում է Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի խոստումները. (տեսանյութ)
Արմավիրի նախկին պահածոնների գործարանի հանրակացարանում բնակվող քաղաքացիները ահազանգում են, չնայած նրան, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտարում է, որ բնակիչների հետ կնքվում են իրենց կողմից զբաղեցրած բնակարանների նվիրատվության պայմանագրերը, գումար են պահանջում սեփականության իրավունքի գրանցման համար, այն ինչ երեք տարի առաջ Տիգրան Սագսյանը խոստացել էր, որ ողջ գործընթացը իրականացնելու է պետությունը:
Բնակիչները պնդում են` սեփականաշնորհման հետ կապված խնդիրը ներկայացրել են նաև Հովիկ Աբրահամյանին, վերջինս ևս նույն խոստումն է տվել: Բնակիչներից Կարինե Զախարյանի որդին զինվորական է, 10 տարուց ավելի է սահման է պահում, երկու երեխա ունի` հազիվ են կարողանում ծախսերը ծայրը ծայրին հասցնել, հիմա գումար չունեն, որ սեփականության իրավունքի հարցերը լուծեն, ուստի մտավախություն ունեն, որ կարող են դրսում հայտնվել:
Մանրամասները` տեսանյութում