Իրանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից երկրում տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
Իրանի տարածքում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի։
Այս մասին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Իսլամական Հանրապետության նահատակների և վետերանների հիմնադրամի նախագահ Սաիդ Օհադին։
«Այսօրվա դրությամբ մենք թաղել ենք 1060 մարդու, որոնք զոհվել են Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով»,- ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական Հանրապետության տարածքում մարտերի հետևանքով զոհվել է 935 մարդ։