Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 104-ի
Տեխասում ուժեղ անձրևների և Գվադալուպե գետում առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ։
Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Նրանց տվյալներով՝ զոհվածների թվում կա առնվազն 28 երեխա։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հուլիսի 11-ին ջրհեղեղից տուժած նահանգ այցելելու ծրագրերի մասին։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Տեխասի Քեր շրջանում։ Թրամփը նշել է, որ դաշնային իշխանությունները օգնում են տեղական ծառայություններին ջրհեղեղի հետևանքները վերացնելու գործում։
Հուլիսի 5-ին Տեխաս է ժամանել ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։