Վիտկոֆը նշել է Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների ժամանակացույցը
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ շաբաթ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։
«Այս հանդիպումը տեղի կունենա շատ շուտով։ Հնարավոր է՝ հաջորդ շաբաթ», - ասել է նա։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանը խնդրել է հանդիպում և եթե բանակցությունների արդյունքում ինչ-որ բան արձանագրվի թղթի վրա, ապա դա լավ կլինի: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը մեծ իմաստ չի տեսնում Իսլամական Հանրապետության հետ բանակցություններում, քանի որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։