Հնդկաստանին կոչերն են հնչում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Երևանի և Նյու Դելիի միջև աճողհարաբերությունների ֆոնին կոչեր են հնչում Հնդկաստանին՝ ճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին գրում է հնդկական The Week-ը։
Աղբյուրը գրում է․ Հնդկաստաննընդլայնում է իր ներկայությունը Արևմտյան Ասիայի մի քանի երկրներում, մասնավորապես՝ Հունաստանում, Կիպրոսում և Հայաստանում։ Վերջերս Նյու Դելինդիմել էր Հայաստանի օգնությանը՝ իրանա-իսրայելական հակամարտության գոտում հայտնված իր քաղաքացիներին տարհանելու համար՝ դրանով իսկ ամրապնդելով կապերը Հայաստանի հետ:
Հնդկաստանն աշխատում է Կիպրոսի, Հայաստանի եւ Հունաստանի, Թուրքիայի հետ հակամարտության մեջ գտնվող երկրների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի հակազդի տարածաշրջանում Էրդողանի ազդեցությանը: Թուրքիանաջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմիժամանակ։ Դրանից հետո Հայաստանը դիմել է Հնդկաստանին պաշտպանականկարևոր մատակարարումներիհամար։