Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանՀայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերըՆոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվիՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերըՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները
Քաղաքականություն

Արևմուտքը ինչպե՞ս պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․

«Վերջին ամիսները նշանավորվեցին միջազգային հարաբերություններում եղած իրողությունների արմատական փոփոխություններով: Մենք ականատեսը եղանք Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային կարողություններին հասցված հզոր հարվածին և կարճատև պատերազմին: Այնուհետև հերթական տեղապտույտը գրանցվեց Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ջանքերում: Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում, բայց ինչ արդյունքներով, մնաց չլուսաբանված: Էրդողանը նորից փայլեց իր դիվանագիտությամբ և մնաց իր բարձունքին:

Նա շարունակում է մնալ ամենապահանջված պետական առաջնորդը բոլոր բևեռների համար: Ստեփանակերտում նա իր դաշնակից Ալիևի հետ գումարեց իսլամա-թյուրքական տնտեսական համագործակցության կառույցի գագաթնաժողովը, որտեղ նորից հնչեցին Հայաստանի դեմ վերջնագրային բնույթի պահանջներ: Այս իրադարձությունները մեզ համար նշանավորվում են մի քանի նոր իրողություններով: Առաջինը դա Իրանի նախագահ Փեզեշքիանի մասնակցությունն էր Ստեփանակերտի ֆորումին և ողջագուրումը Ալիևի հետ:

Դա այդքան էլ տարօրինակ չէր լինի, եթե Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական խորացված ռազմա-տնտեսական գործընկերը չլիներ: Փաստորեն ստացվեց, որ տարածաշրջանում Իսլամական Հանրապետության թիվ մեկ թշնամի Իսրայելի հետ սերտ համագործակցող Ադրբեջանը Իրանի հետ նույնպես եղբայրության մեջ է: Ոմանք սա համարում են պարսկական հեռատեսության, ճկունության և թաքուն ծալքեր ունեցող դիվանագիտության դրսևորում, կամ խորամանկություն: Ամեն դեպքում ներկա իրավիճակը ՌԴ-Իրան-Ադրբեջան եռանկյունում մնում է չբացահայտված և ստվերային: Երկրորդ անսպասելի իրողությունը ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների սրումն էր, այն դեպքում, որ 2016թ. -ից հետո դրանք զարգացել են դրական միտումներով: Նորմալ բարոյական տրամաբանությունը ենթադրում էր, որ Ղարաբաղի կլանման 2020-23թթ. իրադարձություններում Մոսկվայի և Թեհրանի իներտ վերաբերմունքը պետք է, որ Բաքվում երկարատև երախտագիտության և ջերմության մթնոլորտ ապահովեին Պուտինի հանդեպ:

Այն, որ թուրքական դաշինքը երբեք էլ չի կարող Ռուսաստանի բարեկամը և դաշնակիցը լինել բոլորս էլ շատ լավ գիտենք: Պատմությունն է ապացուցել հազար անգան, չարժե նորից կրկնել հանրահայտ փաստերը: Կարևորը կանխատեսել ներկա զարգացումները: Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ ռուսական հետախուզական հատուկ ծառայությունները բացահայտել են Զելենսկու վարչակարգին ցուցաբերված թուրք-ադրբեջանական աջակցության նոր փաստեր: Միայն դա կարող էր այդպիսի բացասական հակազդեցություն առաջ բերել:

Ինչ որ չորս հինգ տարի առաջ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների հանցագործությունների բացահայտումը հիմնարար բացատրություն չի և միջպետական հարաբերությունների սրման պատճառ չի կարող լինել: Բաքու-Մոսկվա լարվածության շարունակման դեպքում Ադրբեջանը որպես հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար: Հատկապես, որ Վրաստանը չարդարացրեց իր հետ կապված նման հույսերը: Արևմուտքը ինչպես պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա իր ազդեցությունը ուժեղացնելու և Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու համար: Ինտրիգային հարցադրումը մեզ համար սա է մնում: Գուցե և իր մոդերատորությամբ արագացնի խաղաղության պայմանագրի կնքումը և Թուրքիայի հետ ապահովի սահմանի բացումը Զանգեզուրի միջանցքի դիմաց:

Այս սցենարի դեպքում իսկապես կարող է ռուսական ազդեցության հետ կապված երեսնամյա պայքարը ավարտվել: Ի դեպ մոսկովյան կենտրոններում նոր են խորությամբ ըմբռնում ղարաբաղյան «աղյուսի» կոնցեպտը: Այդ մեկ աղյուսը փլուզեց ողջ տարածաշրջանի կայունության ճարտարապետությունը, պարզվեց, որ այդ մեկ աղյուսի վրա էր հիմնված շինությունը: Դե ինչ արած, հետո պատմաբանները կգրեն կրեմլյան դիվանագիտության ճակատագրական սխալի մասին: Իսկ հայաստանյան փորձանքագիտական ռահվիրաների ուշադրությունը հրավիրում եմ Ադրբեջանի արևմտյան դրեյֆի վրա, գնահատեք և «լուսաբանեք»։