Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը
Հասարակություն

Ադրբեջանի հաջորդ ծրագիրը․ խեղաթյուրում են հայկական Ծիծեռնավանքը

Monument Watch.

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիևը հայտարարել է, որ արդբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկներ, թե ինչպես է վերականգնվելու (իրականում հայկական պատմական փաստերից կտրվելու, արձանագրությունները մաքրվելու) Ծիծեռնավանքը, որն ադրբեջանցիներն անվանում են Աղօղլան վանք https://ordu.az/az/news/370166?fbclid=IwY2xjawKx8kFleHRuA2FlbQIxMQABHkGrSXmCCOiv63m2_b9Dhxic_yjnVUigm_UlFU1LrgyXU47oRIhFdDn_7EO5_aem_8lXyl1wN0FQeDmnbC4yfTg։

Գուլիևն այս առիթով նշել է, որ «Մենք համատեղ ջանքեր ենք գործում այլ պետական կառույցների այդ թվում մշակույթի նախարարության հետ՝ Ծիծեռնավանքի վերականգնման ուղղությամբ։ Նախարարությունն իր կառույցների միջոցով հետևում է այս հարցին և պարբերական վերահսկողություն ապահովելու համար ներկայացուցիչներ նշանակում»։

Ադրբեջանական կողմը հայկական Ծիեռնավանքն աղվանական է համարում, որի մասին նշված է  Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեում (https://scara.gov.az/az/xeberler/print/agoglan-mebedi-v-vi-esrler-kosalar-kendi)։ Բացի այդ, եկեղեցու աղվանացման  անհիմն ու կեղծ թեզերը շահարկվել են թե՛ 2024 թվականին Վարշավայում կազմակերպված ցուցահանդեսում և թե՛ Վատիկանի Գրիգորյանական համալսարանում կազմակերպված գիտաժողովում։

Բայց այս ամենին ի հակադրություն, նշենք, որ եկեղեցու պատմության հիմնավոր փաստերին կարող եք ծանոթանալ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի «Ծիծեռնավանք» հոդվածում։

Ադրբեջանական կողմի անհիմն խոսույթով 4-րդ դարում Աղվանքում քրիստոնեությունը պետական կրոն դառնալուց հետո, հին  Աղօղլան սրբավայրի/հեթանոսական տաճարի կողքին կառուցվել է Ծիծեռնավանքը, որը թվագրվում է 5- 6-րդ դարերով։ Փաստորեն, ըստ նրանց՝ Ծիծեռնավանքը նույնպես կրում էր հեթանոսական տաճարի տարրեր և հարուստ է հին պաշտամունքային խորհրդանիշներով: Ադրբեջանական կողմը նշում  է, որ Ծիծեռնավանքի բակում եղած նախաքրիստոնեական ժամանակաշրջանի  լուսնի աստվածուհուն  խորհրդանշող կոթողը գողացել են հայերը (նման կոթող ընդհանրապես գոյություն չի էլ ունեցել) և այն փոխարինել Երևանից բերված 2 կեղծ խաչքարերով, որ հայերն են վանքի պատերին «կեղծ» արձանագրություններ տեղադրել, իսկ իրական արձանագրությունը ջնջել:

Ադրբեջանական կողմը նշում, է որ 19-20-րդ դարերի ընթացքում շրջակա գյուղերից թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները գալիս էին տաճար այցելելու։ Ինչպես բոլոր ադրբեջանական սրբավայրերում, այս սրբավայր այցելողները ծառին կապում էին տարբեր կտորներ, վառում մոմեր և զոհաբերում կենդանիներ։

Նշենք, որ Ծիծեռնավանքը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Ծիծեռնավանքի շուրջ քննարկումներն ու այն աղվանա-ուդիական համայնքին վերագրելը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է, իսկ եկեղեցու պղծումն ու վանդալիզմը շարունակական բնույթ կրող գործողություններ։

Այդ մասին են վկայում աղվանա-ուդիական համայնքի կողմից Ծիծեռնավանքի եզակի շուրֆի ոչնչացումը (մանրամասն տես՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը): Իսկ դեռևս 2023 թ․ ապրիլի 22-23-ը Ադրբեջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտի Աիդ ալ-Ֆիթ տոնին  Ադրբեջանի «աղվանա-ուդիական» ինքն իրեն կոչող  համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ՝ Ռոբերտ Մոբիլիի այցերով ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը։

Բայց, իրականության տիրույթում պետք  է նշենք, որ հենց Ադրբեջանն է ստեղծել նախագիծ հայկական իրական արձանագրությունների ոչնչացման և եկեղեցու պատմության կեղծման նպատակով https://azertag.az/xeber/agoglan_monastirinda_ermeni_saxtakarligi-2484113։

Եկեղեցու վերականգնման մասին կարող եք կարդալ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում շրագրի վերլուծական նյութը  «Ծիծեռնավանքի «վերականգնման և աղվանացման» հարցի շուրջ»:

Մեր արձագանքը

Այսօր Ծիծեռնավանքի եկեղեցին կանգնած է լուրջ փորձությունների առջև և ադրբեջանական վերականգնման արդյունքում կարող է կորցնել իր նախնական կերպարն ու իր հայկական պատկանելությունը՝ կրկնելով Վանքասարի եկեղեցու, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու օրինակը։

Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=celex%3A52022IP0080։

Եկեղեցու  պղծումը խախտում է  նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ https://www.icomosubih.ba/pdf/medjunarodni_dokumenti/1999%20Povelja%20iz%20Burre%20o%20mjestima%20od%20kulturnog%20znacenja.pdf:

Եվ  այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի,  ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե  ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։ Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիկնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն» (Բուրայի Խարտիա, 2013, էջ 14)։

Եկեղեցու պղծումը և վնասումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։

Անդրադառնալով մարդկային վնասակար ազդեցությանը՝ գործառնական ուղեցույցը տալիս է լրացուցիչ բացատրություն. «Ամբողջականության պահպանության համար ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ» (perational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011, պարագրաֆ 92)։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4):