Լավրովը պատրաստվում է Բաքու մեկնել
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարելիք այցի ժամկետները դեռևս ճշտվում են, ինչի մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Կարող եմ ասել, որ նման այց մշակվում է, և երբ որ ժամկետները հստակեցվեն մեր ադրբեջանցի գործընկերների հետ, մենք կհայտնենք դրա ժամկետի ու բնույթի մասին»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ այցի ընթացքում քննարկվելու են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման հարցերը։