Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանՀայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերըՆոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվիՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերըՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները
Քաղաքականություն

Չինաստանը աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Միրզոյանի հարցազրույցը

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN):

Հարց. Ձեր այցը Չինաստան տեղի է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յիի հրավերով։ Կարո՞ղ եք կիսվել բանակցությունների հիմնական թեմաներով և արդյո՞ք արձանագրվել են կոնկրետ արդյունքներ։

Արարատ Միրզոյան. Սա իմ առաջին պաշտոնական այցն էր Պեկին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Վան Յիին հրավերի համար։ Սա լավ հնարավորություն էր ամփոփելու մինչ այժմ կատարված աշխատանքն, արձանագրելու ձեռքբերումները և ուրվագծելու հետագա համագործակցության ճանապարհը, որ պիտի միասին անցնենք։ Պետք է ընդգծեմ, որ քննարկվել են բավական կարևոր թեմաներ։

Արդեն ունենք շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ փոխադարձ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում. ինչպես կարող ենք տեսնել, օրինակ, նախորդ տարվա համեմատ մեր փոխադարձ առևտրի ծավալն աճել է 700 միլիոնով։ Մենք նաև մեկնարկել ենք Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթը։ Այսպիսով, գործարար շփումներն աճում են, առևտուրը, ժողովուրդների միջև կապերը, մշակութային հարաբերությունները զարգանում են, քաղաքական երկխոսությունը ևս ակտիվ է։ Եվ սա դեռ հարաբերությունների զարգացման ամբողջ ներուժը չէ։ Իմ գործընկերոջ՝ նախարար Վան Յիի հետ համատեղ մենք քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համաշխարհային քաղաքականությանն առնչվող մեր մոտեցումների նմանությունը, մեր համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգը։

Սա կարող է դառնալ մեր հարաբերություններում նոր էջի սկիզբ, և լիահույս եմ, որ մոտակա ամիսներին կտեսնենք շոշափելի արդյունքներ։

Հարց. Իրան-Իսրայել վերջին հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Չինաստանն ակտիվորեն խթանում է խաղաղ բանակցությունները և կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն։ Ինչպե՞ս եք գնահատում Չինաստանի դերը միջազգային դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման գործում։

Արարատ Միրզոյան. Հայաստանն, Իրանին սահմանակից, հարևան պետություն է, և մենք մեծապես մտահոգված էինք ու արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝  դատապարտելով միակողմանի ուժի կիրառումը՝ հարձակումը Իրանի վրա հենց առաջին օրը։ Ի դեպ, մեր դիրքորոշումը բավականին մոտ էր Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից ավելի ուշ արտահայտված մոտեցմանը։ Սա ոչ միայն մեր՝ Իրանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների հիմքով, այլև հաշվի առնելով հնարավոր սպառնալիքը, հնարավոր միջուկային աղտոտումը։

Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը սահմանակից պետություն է։ Մենք լրջորեն մտահոգված էինք, և այժմ տեսնում ենք, որ հրադադար է հաստատվել։ Հուսով ենք, որ այն կպահպանվի, և բոլոր խնդիրները կլուծվեն դիվանագիտական ուղիներով, բանակցությունների միջոցով։

Մենք շահագրգռվածենք մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Որպես երկիր, որը բախվել է և պատերազմի ոչ շատ վաղ անցյալում, վերջին մի քանի տարիների ընթացքում, մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ ոչ միայն մեր սահմաններին, այլև  մյուս տարածաշրջաններում և  ավելի լայն աշխարհագրությամբ։ Եվ այս իմաստով, ինչպես մենք հասկանում ենք, մեր մոտեցումները շատ մոտ են ՉԺՀ մոտեցումներին։

Մենք ունենք խաղաղության օրակարգ, որը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։ Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ։

Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Այժմ պատրաստ ենք ստորագրել և հետո վավերացնել այս խաղաղության համաձայնագիրը։ Մենք փորձում ենք  կարգավորել մեր հարաբերությունները նաև մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ։

Այսպիսով, խաղաղությունն այն է, ինչին մենք իսկապես հավատում ենք։ Եվ կրկին, մեկ անգամ էլ ընդգծեմ, այդպես ենք  ընկալում նաև չինական մոտեցումը, ՉԺՀ քաղաքականությունը։ Եվ մենք հիշում ենք, և շնորհակալ ենք, որ Չինաստանը նույնպես ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնությունը, և աջակցում է խաղաղ բանակցություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Եթե ավելի լայն նայենք միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային հարաբերություններում կանոնների բացակայությունը ոչ միայն ձեռնտու չեն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև, ինչպես մենք հասկանում ենք, Չինաստանի համար և մարդկության համար, ընդհանուր առմամբ։ Եթե ընդհանուր և վերջնական նպատակն է միջազգային իրավունքի հաստատումը կամ վերականգնումը կամ ամրապնդումը, բազմաբևեռության ուժեղացումը, ապա մենք լիովին կիսում ենք այս մոտեցումը։

Հարց. Իրականում, ես գիտեմ, որ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը շատ առումներով համընկնում է Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որը նպաստում է կապերի և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Այսպիսո՞վ ինչպես եք Դուք տեսնում այս երկու նախաձեռնությունների միջև սիներգիան։

Արարատ Միրզոյան. Ակնհայտ է, որ ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր որոնման մի մասը՝ միտված նոր կամ ավելի լավ կապեր ստեղծելուն։ Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականի հետ։ Հիմնականում գաղափարը կայանում է Եվրոպայի և Արևելյան Ասիայի, Փարիզի և Պեկինի միջև ավելի լավ կապերի ապահովման մեջ, և մենք հստակ տեսնում ենք ապրանքների և մարդկանց ազատ և հարթ տեղաշարժը Փարիզից դեպի Պեկին, Ֆրանսիայից՝ Հարավային Կովկասի, Հայաստանի, ապա՝ Կենտրոնական Ասիայի, օրինակ՝ Ղազախստանի միջոցով դեպի Չինաստան։

Եվ եթե այս ավելի լավ կապուղին կյանքի կոչվի և հարթ գործի, կոչեք այն «Խաղաղության խաչմերուկ», կոչեք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», օգտակար կլինի բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին և կօգնի կառավարություններին ապահովել կամ հասնել իրենց գլխավոր նպատակին՝ իրենց քաղաքացիների բարօրության և երջանկության ապահովմանը։ Այս աշնանը Չինաստանի Տյանցին քաղաքում կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ որպես ՇՀԿ երկխոսության գործընկեր՝ Հայաստանը տեսնում է իր ամբողջական առևտրի աճը Չինաստանի հետ տարեցտարի։

Հարց. Այսպիսով, Ձեր կարծիքով, ինչպես Շանհայի համագործակցության կազմակերպության՝ կանաչ զարգացման և թվային տնտեսության ուղղվածությունը կարող է նոր հնարավորություններ բերել երկու երկրներին։

Արարատ Միրզոյան. Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, և կազմակերպության հիմնարար սկզբունքները, շատ կարևոր են Հայաստանի համար։ Եկեք հիշենք դրանցից որոշները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ուժի չկիրառում։

Սա լիովին այն է, ինչի վրա Հայաստանն այսօր կառուցում է իր արտաքին քաղաքականությունը։ Այսպիսով, այս սկզբունքները շատ կարևոր են մեզ համար։ Բայց նաև, որպես լրացում, մենք տեսնում ենք, որ մի շարք այլ օրակարգեր նույնպես առաջ են մղվում կազմակերպության շրջանակներում, Դուք նշեցիք դրանցից մի քանիսը՝ արհեստական բանականություն, թվային տնտեսություն, կանաչ անցում, կլիմայական խնդիրներ։

Այս թեմաներն էլ են կարևոր մեզ համար։ Եկեք հիշենք միայն մեկ փաստ, կարծում եմ՝ դա բավարար ցուցիչ է։ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի հիմնական մասերից մեկը, կասեի՝ ամենամեծ մասը, կանաչ տեխնոլոգիաներն են։

Ուստի նորից, որպես լրացում, երբ մենք մի փոքր ավելի լայն ենք խոսում կլիմայական խնդիրների մասին, կենսաբազմազանությունը, ապա կլիմայական խնդիրները նույնպես շատ կարևոր են Հայաստանի համար։ Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք հյուրընկալել կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովը, և պատրաստվելով մեզ համար այս կարևոր իրադարձությանը՝ մենք նաև այս համատեքստում ենք ակնկալում Չինաստանի հետ համագործակցություն։ Ես սա ասում եմ՝ ցույց տալու, Հայաստանի Հանրապետության  հետաքրքրությունն այս կազմակերպության գործունեության և մեր համագործակցության ծավալման հարցում։

Ավելին, մենք որոշել ենք ընդլայնել, մեծացնել մեր մասնակցությունն այս կազմակերպությունում։ Ի դեպ, սա նաև  հայկական և չինական պատվիրակությունների միջև  քննարկումների, բանակցությունների թեմաներից մեկն էր։ Մենք հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը՝  ցանկությունը մեծացնել մեր դերն այս կազմակերպությունում։ Եվ հուսով ենք, որ մեր այս ձգտումները կողջունվեն անդամ պետությունների կողմից։

Հարց. Այս տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը։ Տնտեսական համագործակցությունից բացի, մշակութային փոխանակումները ևս ընդլայնվել են։ Չինարենի աճող տարածումը Հայաստանում և Չինաստանում անցկացվող «Խաչատուրյան» միջազգային ջութակի մրցույթը երկուսն էլ ընդգծում են ժողովուրդների միջև կապերը։ Առաջ նայելով՝ ինչպիսի՞ սպասումներ ունեք ապագայի համար։

Արարատ Միրզոյան. Անշուշտ։ Մշակութային փոխանակումները շատ կարևոր են ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և զարգացման համար։

Եվ պետք է գոհունակությամբ նշեմ, որ երկու հասարակություններում էլ կա աճող հետաքրքրություն․ Հայաստանում՝ չինարենի, չինական մշակույթի նկատմամբ, Չինաստանում՝ հայկական մշակույթի նկատմամբ։ Եթե նայենք պատմությանը, եթե մի փոքր խորանանք պատմության մեջ, կտեսնենք, որ չինական և հայկական քաղաքակրթությունների միջև միշտ էլ եղել է լավ փոխազդեցություն։

Միշտ էլ եղել են ամուր մշակութային կապեր։ Բայց, կարծում եմ, բոլորիս է ուրախացնում այն փաստը, որ այսօր այս հետաքրքրությունը Հայաստանում և Չինաստանում միայն աճում է։ Եվ կրկին կցանկանայի բերել մի օրինակ։

Հայաստանում կա դպրոց, որտեղ դասավանդում են չինարեն։ Եվ այնտեղ երկար հերթ է, ծնողները ցանկանում են իրենց երեխաներին ուղարկել այս դպրոցում ուսանելու։ Սա բավականին խոսուն օրինակ է, կարծում եմ։ Եվ նաև՝ «Խաչատուրյան» մրցույթի և հայկական երաժշտության տարածվածությունը Չինաստանում։ Սա պարզապես օրինակներ են՝ ընդհանուր միտումը ցույց տալու համար։