Ռուսական զորքերը հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրին. կա 50 զոհ
Ռուսական զորքերը «Իսկանդեր-Մ» հրթիռով հարված են հասցրել Խարկովի մարզի Չուգուև քաղաքում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետին։
Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Նախարարությունը ճշտել է, որ հարվածի հետևանքով զոհվել է մինչև 50 ուկրաինացի զինվոր։ Նշվում է, որ կան մի քանի տասնյակ վիրավորներ, որոնց թվի հստակության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Խարկովում հարվածներ են հասցվել նաև մի շարք ուկրաինական ռազմական թիրախների ևս: