Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով
Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մնում ենք կողմնակիցներ։ Մենք կարծում ենք, որ տրամաբանությունը միայն մեկ բան է ասում. որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան ամենամոտ գործընկերները, դաշնակիցները և երկրները, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, ընդհանուր ներկայով և ընդհանուր ապագայով», - լրագրողներին ասել է Պեսկովը։