Playboy ամսագիրը վաճառում են
Playboy Enterprises Inc ամերիկյան ընկերությունը դիտարկում է ամսագրի հնարավոր վաճառքը; Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն:
Բիզնեսի արժեքը կազմում է 500 միլիոն դոլար, գնորդների շարքում կարող են լինել կորպորացիաներ, ովքեր տարբեր ոլորտներում գնում են Playboy ապրանքանիշի օգտագործման արտոնագիրը:
Անցած տարի նման արտոնագրային վճարները կազմել են 55 մլն դոլար: Ամսագրի տպաքանակը շուկայում ընկել է 5,6 միլիոնից մինչև 0,8 միլիոն:
Վերջին տարիներին Playboy-ի ծախսերը կրճատել է, նաև որոշ ակտիվներ է վաճառել:
Մեծերի համար ամսագիրը տուժել է թվայնացման հեղափոխության հետևանքով, ինչպես գրեթե բոլոր տպագիր հրատարակչությունները: