Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են հեռավորություն պահել Ռուսաստանից՝ «Զանգեզուրի միջանցքի» գործն ավարտին հասցնելու համար․ Զատուլին
«Կասկած չկա, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, սակայն այդ պետության գործողությունները հաստատելն Անկարայի շահերից չի բխում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար»,-հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Lenta.ru-ին տված հարցազրույցում պատգամավորը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ ինքը ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը։ Զատուլինի խոսքով, նա խաղաց հաշտեցման կոչ անող մարդու ազնիվ դերը։
«Նախագահ Էրդողանը իր ընկեր որակեց թե Պուտիին, թե Ալիևին: Սա կանխատեսելի վարքագիծ էր Թուրքիայի համար։ Իմ կարծիքով, Թուրքիան նույնպես մտահոգություններ ունի Ադրբեջանի ղեկավարի գլխապտույտի պատճառով», - ասել է Զատուլինը:
Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական կրտսեր գործընկերն է:
«Թուրքիայի շրջանդցմամբ Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունների զարգացումն անհանգստացնում է Անկարային։ Այն կարևորում է, որ Ադրբեջանը շարունակի որոշակի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, և դա ինչ-որ կերպ կփոխհատուցի Արևմուտքի ազդեցությունը հենց Ադրբեջանում», - ասել է նա։
Զատուլինը նաև բացատրեց, որ, հավանաբար, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ցանկանում են հեռավորություն պահել Ռուսաստանից՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործն ավարտին հասցնելու համար։
«Այնպես, որ Ռուսաստանը հնարավորինս քիչ մասնակցի դրան։ Ինձ թվում է, դա բխումէ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի շահերից՝ իրենց բոլոր ծրագրերը լիարժեք իրականացնելու համար։ դրանց մեծ մասն արդեն նրանք իրականացրել են Կովկասում պատերազմների ժամանակ», - եզրափակեց պատգամավորը։