Եմենի հութիները տասնյակ հրթիռներով պատասխան հարված են հասցրել Իսրայելին
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը հրթիռային և անօդաչու թռչող սարքերից հարվածներ են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի, Աշդոդի և Էյլաթի երկու ծովային նավահանգիստների և Աշկելոնի էլեկտրակայանի վրա։
Այս մասին հայտարարել է հութիների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ հարձակումը կատարվել է ի պատասխան ագրեսիայի, այն բանից հետո, երբ իսրայելական ինքնաթիռները զանգվածային հարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Էս-Սալիֆ նավահանգիստներին, ինչպես նաև Ռաս ալ-Խատիբ էլեկտրակայանին, որոնք գտնվում են հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Սարիան պնդում է, որ ապստամբ ուժերը 11 հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ։