Ռուսաստանը հարձակվել է Խարկովի ուղղությամբ. կան բազմաթիվ վիրավորներ
Ռուսական բանակը Խարկովի թիրախների վրա հարվածային անօդաչու թռչող սարքեր է արձակել։ Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
Շևչենկովսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմահարկ շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Խարկովի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ և մանկապարտեզի շենք:
Տեղական Telegram ալիքները հաղորդում են, որ քաղաքում որոտացել է չորս պայթյուն։
Գիշերը ռուսները հարձակվել են Օդեսայի և Կիևի վրա։