Գազայի հատվածը և Հորդանանի Արևմտյան ափը պետք է միավորվեն Պաղեստինի պետության մեջ. BRICS-ը հռչակագիր է ընդունել
ԲՐԻԿՍ-ի առաջնորդները Բրազիլիայում կայացած գագաթնաժողովի հռչակագրում ընդգծել են, որ Գազայի հատվածը պաղեստինյան տարածքի անբաժանելի մասն է։
«Մենք կոչ ենք անում Գազայի շուրջ բանակցությունների բոլոր կողմերին շարունակել դրանք՝ անհապաղ, մշտական և անվերապահ հրադադարի հասնելու, բոլոր պատանդներին և անօրինական կերպով կալանավորված անձանց ազատ արձակումն ապահովելու, իսրայելական զորքերը Գազայի և բոլոր պաղեստինյան տարածքներից դուրսբերումը ապահովելու և Գազա մարդասիրական օգնության անարգել մուտքը երաշխավորելու համար»,- ասվում է հռչակագրում։
Փաստաթղթի համաձայն՝ Գազայի հատվածը և Հորդանանի Արևմտյան ափը պետք է միավորվեն Պաղեստինի պետության մեջ՝ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարության ներքո։