Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի
ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 80-ի։
Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր 50 մարդու մահվան մասին։
«Տեխասի մի քանի շրջանների պաշտոնյաները հաստատել են ջրհեղեղի հետ կապված 80 մարդու մահը», - ասվում է հեռուստաալիքի կայքում։
Ամենամեծ մահացության թիվը գրանցվել է Քեր շրջանում, որտեղ հաստատվել է առնվազն 68 մարդու մահը։