Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Եմենի նավահանգիստների և հութիների կողմից գրավված նավի վրա. Իսրայել Կաց
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի երեք նավահանգիստների և «Գալաքսի Լիդեր» բեռնատար նավին, որը 2023 թվականին գրավել էին «Անսար Ալլահ» շարժման անդամները:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Նրա խոսքով՝ նոր գործողությունը կոչվել է «Սև դրոշ»։ Հարվածներ են հասցվել Ռաս Իսայի, Հոդեյդայի և Աս-Սալիֆի նավահանգիստներին, որոնք գտնվում են հութիների վերահսկողության տակ, ինչպես նաև Ռաս Կանատիբայի էլեկտրակայանին, նշել է նախարարը։