Ճապոնիայի հարավ-արևմուտքում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Տոկարա կղզիների մոտակայքում, գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական վարչությունը։
Երկրաշարժի հետ կապված ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Զոհեր չկան։
Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Տոկարա կղզիների տարածքում սեյսմիկ ակտիվությունը մեծացել է։ Այս ընթացքում այստեղ տեղի է ունեցել 1-ից ավելի մագնիտուդով ավելի քան 1180 երկրաշարժ, այդ թվում՝ մի քանի ուժեղ երկրաշարժ՝ 5-ից 5.5 մագնիտուդով։