ԱՄՆ-ում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. կան մեծ թվով անհետ կորածներ
ԱՄՆ Թեքսաս նահանգում ուժեղ անձրևների և Գվադալուպե գետի հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։
Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Մահացածների թվում կան երեխաներ։ Բացի այդ, աղջիկների համար նախատեսված ամառային ճամբարից առնվազն 20 մարդ անհետ կորած է համարվում։
Նահանգապետ Գրեգ Աբբոտը մի քանի շրջաններում հայտարարել է արտակարգ դրություն և ասել, որ որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվելու են անընդհատ՝ բոլոր անհետ կորածներին գտնելու համար։ ԱՄՆ ափային պահպանությունը նույնպես օգնում է տարհանել զոհերին։
Ավելի վաղ հաղորդվել էր 13 մարդու մահվան մասին։