Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը համարում է շատ կարևոր և բովանդակալից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Շնորհավորել եմ նախագահ Թրամփին և ամբողջ ամերիկյան ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք Ուկրաինայում շնորհակալ ենք ամբողջ այն աջակցության համար, որը թույլ է տալիս մեզ պահպանել մարդկանց կյանքը և մեր անկախությունը»,– նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ քննարկվել է ռուսական օդային հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր ռազմաճակատում տիրող պայմանները։