Անցած գիշեր բախումներ են տեղի ունեցել թուրքերի և քրդերի միջև
Երեկ զինվորական անցակետի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո թուրքական հատուկ ուժերն անցել են լայն գործողությունների։ Տեղեկացնում է oxu.az կայքը։
Անցած գիշեր թուրքական հատուկ ուժերը հակաահաբեկչական գործողություններ են կատարել Դիարբեքիրի շրջանում։ Զինվորական անցակետի պայթյունից հետո թուրքական ուժերը սկսել են լայն միջոցաումներ անցկացել։ Դիարբեքիրի շրջանի տարբեր լեռնային վայրերում բախումներ են տեղի ունեցել քրդական զինված խմբերի հետ։ Բաղումների արդյունքում թուրքական զինվորականները կորցրել են 8 զինվոր, 20 ավելի նոր վիրավորվածներ կան։
Հիշեցնենք, որ 2015 թվականի ամառվա ամիսներից ի վեր թուրքական բանակը կորցրել է ավելի քան 200 զինծառայող, իսկ վիրավորների թիվը անցնում է հազարից։