Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ։
Պակիստանի վարչապետը բարձր է գնահատել «Ադրբեջանի ջանքերը՝ կազմակերպության հետագա ամրապնդման ուղղությամբ»։
Մուհամմադ Շահբազ Շարիֆը ընդգծել է, որ երկրների միջև եղբայրական հարաբերությունները շարունակում են զարգանալ և գոհունակությամբ հիշել է այս տարվա մայիսին օկուպացված Բերձոր քաղաք կատարած իր այցը՝ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ձևաչափով եռակողմ հանդիպումը։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին հրավերն ընդունելու և գագաթնաժողովին մասնակցելու համար։