Ռուսաստանի հարվածների պատճառով Կիևում վնասվել է Լեհաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքը
Ռուսաստանի զինված ուժերի համատեղ հարվածի հետևանքով Կիևում Լեհաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը վնասվել է։
Այս մասին H սոցիալական ցանցում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Կիևի վրա զանգվածային հարձակման հետևանքով վնասվել է մեր դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքը։ Ես հենց նոր խոսեցի դեսպան Լուկասևիչի հետ։ Բոլորը ողջ և առողջ են։ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են ՀՕՊ համակարգեր»,- նշել է նա։