Ադրբեջանին անհանգստացրել է մոսկովյան միջոցառումը
Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ անհանգստացել է։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ անհանգստացրել է ղարաբաղյան պատվիրակությունների մասնակցությունը միջազգային տարբեր միջոցառումների։ Այս անգամ Մոսկվայում անցկացվող ամենամյա «Տուրիզմ և այցելություն» 23-րդ միջազգային հավաքն էր, որտեղ առկա է նաև ղարաբաղյան տաղավարը։ Ադրբեջանական կողմը բողոքել է միջոցառման կազմակերպիչներին Ղարաբաղի մասնակցության կապակցությամբ։ Տեղեկացնում են նաև, որ Ադրբեջանը պաշտոնապես կդիմի ռուսական կողմին այսպիսի մասնակցություններին խոչընդոտելու համար։
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական կողմը նույն կերպ բողոք էր արտահայտել նար Գերմանիայի մայրաքաղա Բեռլինում տեղի ունեցած տուրիզմի միջազգային ցուցահանդեսի ժամանակ։