Ընդդիմադիրները վերադարձան նիստերի դահլիճ. քննարկվում է Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը
Ընդդիմադիրները վերադարձան ԱԺ նիստերի դահլիճ։ Հիմա քննարկվում է Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը։
Մինչ այդ, քննարկվում էր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը։ Ընդդիմադիրներն այդ ժամանակ լքել էին նիստերի դահլիճը։