ԱՄՆ-ն և Իրանը կարող են վերսկսել միջուկային բանակցությունները
ԱՄՆ-ն և Իրանը կարող են վերսկսել միջուկային բանակցությունները Օսլոյում։ Այս մասին հաղորդում է Axios-ը։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը նախատեսում է հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ միջուկային ծրագիրը քննարկելու համար։
Բանակցությունները կարող են տեղի ունենալ հաջորդ շաբաթ, սակայն դեռևս պաշտոնական հաստատում կամ ճշգրիտ ամսաթիվ չկա։