Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը գաղտնի հանդիպում է ունեցել Թրամփի հետ
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալեդ բին Սալման ալ Սաուդը Սպիտակ տանը գաղտնի հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն` բանակցությունները ամբողջությամբ ուղղված չեն եղել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, սակայն կողմերը քննարկել են դրա համար անհրաժեշտ քայլերը։
Բացի այդ, հանդիպման ժամանակ բարձրացվել է Իրանի հետ հակամարտության թուլացման և Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցը, ինչպես նաև քննարկվել են Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից դեռևս պահվող պատանդներին ազատ արձակելու հեռանկարները։