Իրանն իր հրթիռների 25-30%-ը օգտագործել է Իսրայելի դեմ
Իրանը իր հրթիռների 25-30%-ն օգտագործել է Իսրայելի վրա հարվածների ժամանակ։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համակարգման գծով տեղակալ Ալի Ֆազլին։
Նրա խոսքով՝ Թեհրանը 2006 թվականից ի վեր պատրաստ է եղել Թել Ավիվից և Վաշինգտոնից զանգվածային հարձակման։
«Այս պահին Իրանի առկա հրթիռային հզորության մոտ 25-30%-ն օգտագործվել է։ Մենք դեռևս չենք բացել հրթիռային քաղաքներից ոչ մեկը, իսկ որոշներում հանրությանը ցուցադրվել են միայն սահմանափակ մասեր, մինչդեռ երկրի թաքնված պաշտպանական հզորության զգալի մասը գտնվում է այդ քաղաքներում», - նշել է Ֆազլին։