Անտառային խոշոր հրդեհներ Թուրքիայում և Հունաստանում. կան զոհեր
Ստամբուլի Սիլիվրի արվարձանում անտառային հրդեհի դեմ պայքարում է գրեթե 700 մարդ և յոթ ինքնաթիռ, տարհանվել են 50 տան բնակիչներ։
Այս մասին հայտնել է տեղական NTV հեռուստաալիքը։
Հրապարակումը նշում է, որ հրդեհի մարմանը մասնակցում են յոթ ինքնաթիռ, երեք ուղղաթիռ, 56 հրշեջ մեքենա և 691 մարդ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թուրքիայի Իզմիր նահանգի մի քանի բնակավայրերի բնակիչներ տարհանվել են անտառային հրդեհների պատճառով, փակվել են տարածաշրջանի օդանավակայանները և Չեշմե հանգստավայրի ուղղությամբ գտնվող գլխավոր մայրուղիներից մեկը։
Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ անտառտնտեսության աշխատող և մեկ քաղաքացիական անձ։
Հունաստանում նույնպես անտառներ են այրվում Կրետե կղզու հարավարևելյան ափի առնվազն երեք հատվածներում, տարհանվում են տեղի բնակիչները։
Մինչ այդ, Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հայտարարել է, որ հանրապետությունում ընթացող ինը խոշոր բնական հրդեհներից վեցը վերահսկողության տակ են վերցվել։