Դեսպանը կարևորել է Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցը
Հուլիսի 1-ին Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայի օրվա պատվին կայացած ընդունելության ընթացքում հանդիպեց Կանադայի նորանշանակ ԱԳ նախարար Անիտա Անանդին։
Կարճ առաձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի քանի հարցերի՝ կարևորելով նույն օրը Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցը։