Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները
Հասարակություն

Եկեղեցու հովանու ներքո հասակ առած հայորդիներ, պաշտպանե՛ք մեր սրբությունները․ Վեհափառ Հայրապետ

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացության հանդիսավոր բացման արարողությունը։

2001 թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ և օրհնությամբ հիմնադրվեց Եկեղեցասեր երիտասարդաց գրասենյակը, որը հետագայում հիմք դարձավ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) ձևավորման։

Հուլիսի 2-7-ը համահայկական ուխտագնացությունը կազմակերպվել է ՀԵՀԵՄ-ի կողմից, որին մասնակցում են շուրջ 300 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի ու Սփյուռքի թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ։

Հանդիպումը սկսվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո ներկաներին ողջունեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ ՀԵՀԵՄ 25-ամյա գործունեությանը՝ ընդգծելով, որ այն դարձել է Հայ Եկեղեցու առաքելական կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկը։ Հովնան արքեպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց նաև Նորին Սրբությանը 25 տարի առաջ կառույցի նախաձեռնման, մշտական հոգածության ու հայրական խնամքի համար։

Երիտասարդների անունից սրտի խոսք ասաց ԱՄՆ Արևմտյան թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Օվսաննա Ամրանը։

Այնուհետև ցուցադրվեց ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութը։

Ապա ներակներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց աշխարհի տարբեր կողմերից հայրենիքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հայորդիների համախմբման առիթով՝ այն լավագույն առիթ նկատելով զորացնելու հավատքն առ Աստված և նվիրումը առ հայրենին, վերանորոգելու սերն ու նախանձախնդրությունը հանդեպ Սուրբ Եկեղեցին և ազգային ու հոգևոր արժեքները։

Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց թեմական երիտասարդական կազմակերպությունների համախմբման և գործունեության համակարգմանն ուղղված Միության հետևողական աշխատանքի առնչությամբ։

«Գովելի է, որ շարունակվում են ջանքերը մեծացնելու երիտասարդների ներգրավվածությունը ազգային ու եկեղեցական անդաստանում, ինչպես նաև հոգևոր կրթական ծրագրերով զորացնելու նրանց կրոնական իմացությունը։

Սիրասուն զավակներ Մեր, որտեղ էլ լինի՝ թե՛ Հայաստանում, և թե՛ սփյուռքում, հոգևոր ու ազգային արժեհամակարգի պահպանությամբ ու դրան հավատարմությամբ է միայն հնարավոր հայ լինել, մնալ արժանավոր զավակը ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։ Այս կառույցին և թեմերին կից երիտասարդական կազմակերպություններին անդամակցելով՝ հայորդիները առավել զորանում են Աստվածասիրությամբ ու հայրենանվիրումով, պատրաստ լինում գովարժան հանձնառությունների մեր հավատքի, մշակույթի ու լեզվի պահպանության, այլև ազգային անդաստանում կարևոր դերակատարության», – ասաց Վեհափառ Հայրապետը։

Անդրադառնալով այս օրերին հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, ներհասարակական ծայրաստիճան պառակտվածությունը, Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավին, որի շրջանակներում կալանավորվեցին Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց․ «Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։ Ով, եթե ոչ մենք՝ հոգևորականներ և մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը և ճշմարտությունը, կամայականությունների և ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, և մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան»։

Իր խոսքում Նորին Սրբությունը նկատեց, որ երիտասարդների հոգևոր խնամատարությունը մեր Սուրբ Եկեղեցու կարևորագույն առաքելություններից է՝ նոր սերնդին առաջնորդելու ավետարանական պատվիրաններով, ամրապնդելու ազգային ոգին ու գիտակցությունը և հաստատուն պահելու բարեպաշտության ուղիներում։

«Մեր ժամանակներում երիտասարդությունը կանգնած է բազում հոգևոր-բարոյական մարտահրավերների, աշխարհայնացման ու աշխարհիկացման երևույթների առջև, երբ տարատեսակ գրավչություններ են հրամցվում երիտասարդներին հաճախ միտումնավոր՝ հեռացնելու համար ազգային ավանդույթներից, նախնյաց ժառանգությունից ու նվիրական արժեքներից։ Իբրև Եկեղեցու հովանու ներքո հասակ առած, ազգասիրությամբ սնված հայորդիներ՝ պաշտպանը եղեք մեր սրբությունների, գործուն մասնակցություն բերեք ձեր թեմական և համայնքային կյանքին, լծվեք ազգային ու եկեղեցական անդաստանի շինության ու առաջընթացի գործին», – պատգամեց Հայոց Հայրապետը։

Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության հիմնադրման 25-ամյակի առիթով Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքը բերեց կառույցի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ով Միության հիմնադրման առաջին իսկ օրվանից մեծ ներդրում ունի ՀԵՀԵՄ-ի գործունեության արդյունավորման մեջ, ինպես նաև՝ Միության հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, կառույցի բոլոր նվիրյալ աշխատակիցներին, թեմակալ առաջնորդներին ու հոգևոր հովիվներին՝ երիտասարդների հանդեպ դրսևորվող առանձնահատուկ հոգատարության համար։

Վերջում Նորին Սրբությունն աղոթքով հայցեց Աստծո օրհնությունը ամենքին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորմանը՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Քրիստոսասեր մեր ժողովրդի: